ՊՆ-ում օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացվել են խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը
ՀասարակությունԱյսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունում օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ներկայացվել է խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ էության սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի։


