Նախընտրական շտաբում «ընտրակաշառք» բաժանելու գործով նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ՀասարակությունՀրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի նախընտրական շտաբում «ընտրակաշառք» բաժանելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները (նաև տեսանյութերի հղումները) ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահման ված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից: