Հակառակորդը շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել է զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները
ՀասարակությունԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է. «Ի հավելումն ապրիլի 16-ին ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության` տեղեկացնում ենք, որ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում»:
Նախարարությունից նաև տեղեկացրել են. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռևս ապրիլի 8-ից սկսված՝ զոհվածների դիակների որոնողական աշխատանքները»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությաննախարարությունից ապրիլի 16-ին հայտնել են. «Ապրիլի 15-իլույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում ՊԲ առաջապահ ստորաբաժանումներիկողմից իրականացվող ինժեներական աշխատանքների ժամանակհայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ»: