Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է


Մեր հանցավոր անտարբերությունը

Հասարակություն

Համեմատական խաղաղության այս օրերին, երբ ավելի շատ ժամանակ ունենք կշռադատելու, ինչպես ասում են, ծանրութեթև անելու, վերլուծելու արցախյան խնդիրն առհասարակ, կամա, թե ակամաստիպված ենք նկատել, որ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, մենք չենք արել այն ամենը, ինչ մեզանից իրականում պահանջվում էր, որպեսզի այժմ կարողանայինք հանգիստ խղճով նայել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Օրինակ՝ մեկը մեզ կարո՞ղ է ասել, թե ինչու այս երկարուձիգ տարիների ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք, ինչպես ասում են, չբաշարեցինք ազատագրված տարածքները՝ հենց այդ նույն 7 շրջանները, բնակեցնել հայերով: Ի՞նչը մեզ խանգարեց կիրառել մի պրակտիկա, որը բավական ընդունված է աշխարհում, երբ այն տարածքներում, որոնք փաստացի քեզ են պատկանում, դու անում ես այն, ինչ ուզում ես. վերաբնակեցնում ես, կառուցում, շենացնում, ի վերջո անդառնալիորեն յուրացնում ես:

Շատերն են, թերևս, այս օրերին տեղի ու անտեղի զուգահեռներ անցկացնում Իսրայելի ու Հայաստանի միջև, նշում երկու երկրների ունեցած ընդհանրությունները և այլն: Ընդհանրությունները թողնելով մի կողմ՝ հիմա ավելի կգերադասեինք խոսել, օրինակ, մի շատ կոնկրետ տարբերության մասին. Իսրայելը, ի տարբերություն նույն Հայաստանի, շատ երկար տարիներ է, ինչ վարում է համապատասխան վերաբնակեցման քաղաքականություն այն տարածքներում, որոնք գրավել է Պաղեստինից. հրեական պետությունը, փաստացի, յուրացնում է այն հողերը, որոնք, զուտ իրավական տեսանկյունից, իրեն չեն պատկանում, բայց որոնք ինքը կարողացել է գրավել: Իսկ մենք ի՞նչ ենք արել այդ ուղղությամբ մեր պապենական հողերի հետ, գրեթե ոչինչ: Այս անգործությունը, թերևս, կարելի է բացատրել երկու հանգամանքով՝ քաղաքական-դիվանագիտական ու ներքին անկազմակերպվածության: 

Առաջին հանգամանքի պարագայում պետք է ասենք, որ երբ խոսքն այդ տարածքների վերաբնակեցման անհրաժեշտության մասին էր, ապա, որպես կանոն, կառավարական որոշ շրջանակներից հնչում էին կարծիքներ, թե որևիցե իմաստ չունի վերաբնակեցնել այն տարածքները, որոնք, նույն այդ շրջանակների տրամաբանությամբ, իբր ապագայում պետք է դառնային փոխզիջման կարևորագույն տարր՝ հայ-ադրբեջանական բանակցություններում. ակտիվորեն շրջանառվում է այն տեսակետը, որ դրանք կարող են դառնալ առևտրի առարկա և հանձնվեն ազերիներին՝ վերջիններիս կողմից Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց: 

Համաձայնե՛ք, որ այս մոտեցումը ոչ մի քննադատության չի դիմանում. պարզից էլ պարզ է, որ եթե մենք գնանք նման քայլի, ապա կդատապարտենք ոչ միայն Արցախը կործանման, այլև՝ Հայաստանը, քանի որԱդրբեջանը ձեռք կբերի հսկայական ռազմաաշխարհագրական առավելություն, իսկ նոր սանձազերծվելիք պատերազմով թշնամու համար Ղարաբաղը գրավելն էլ կդառնա չափազանց դյուրին:Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքին՝ ներքին անկազմակերպվածությանը, ապա այստեղ ևս մենք արդարանալու տեղ չունենք. եթե խոստովանում ենք, որ այս ռազմավարական նշանակության քայլից՝ գրավյալ տարածքները հայերով վերաբնակեցնելուց, մեզ հետ է պահել սեփական ծուլությունն ու անտարբերությունը, ապա հարց է ծագում՝ էլ ո՞ւմ են պետք մեր դեկլարատիվ հայտարարություններն այն մասին, որ տերերն ենք մեր պապենական հողերի ու մինչև վերջ չենք հրաժարվելու ոչ միայն Արցախից, այև Արևմտյան Հայաստանից: Եթե չենք կարողանում արդեն իսկ ազատագրած հողերը, որոնք պատմականորեն մեր սեփականությունն են հանդիսանում, ինչպես հարկն է, վերայուրացնենք, ինչպե՞ս ենք պատրաստվում մի ողջ Արևմտյան Հայաստան ազատագրել ու վերաբնակեցնել, մեկը կարո՞ղ է այս հարցի պատասխանը տալ…

Ի՞նչ խոսք, ստեղծված իրավիճակում մեղքը և՛ բնակչությանն է, և՛ իշխանությանը։ Բնակչության մեղքն այն է, որ լինելով նստակյաց ազգ՝ մենք խիստ դժվար ենք տեղաշարժվում, եթե տեղաշարժվում ենք էլ, ապա դա անում ենք՝ բացառապես լավ կյանք փնտրելու մղումից ելնելով։ Մյուս կողմից, անխոս, կա նաև իշխանության մեղքը. Եթե հարցին լուրջ մոտեցում ցուցաբերվեր, և միջոցներ հայթայթվեին համապատասխան ծրագրերի իրականացման համար, ապա այդ տարածքներում ապրել ցանկացող մարդիկ, այնուամենայնիվ, կգտնվեին։ Այժմ, սակայն, ունենք այն, ինչ ունենք՝ ազատագրված, բայց ժողովրդի բնակեցման համար նորմալ պայմաններ չունեցող տարածքներ. մինչդեռ դա հայրենիք է, որտեղ պետք է հայ գյուղացին հող մշակեր, հիմներ իր տունն ու ընտանիք ստեղծեր…

Դավիթ Բաբանով

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու