6 ժամում Հրազդանում քվեարկել է ընտրողների գրեթե 40 տոկոսը (ֆոտո)
Հասարակությունnews.am-ը գրում է.
Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, ժամը 14-ի դրությամբ 44320
ընտրողից քվեարկել է 17300-ը, որը կազմում է ընտրողների գրեթե 40 տոկոսը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը։
Նշենք, որ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը: