Զոհվածների ընտանիքներին աջակցելու հավելյալ ծրագրեր են անհրաժեշտ
ՀասարակությունԿառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարին կայուն եկամտի աղբյուր ստեղծել մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար. սեղմ ժամկետներում մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որառհասարակ ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների, զոհվածների ընտանիքների, միակ կերակրողի կորստի դեպքում մինչև ապրիլյան իրադարձություներն էլ պետությունը համապատասխան օժանդակման մեխանիզմներ է ստեղծել:
«Անշուշտ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանւթյան ոլորտւմ բազում խնդիրներ կան: Անշուշտ դեռևս ցանկալի մակարդակի չեն տրամադրվող աջակցության ծավալները:
Ապրիլի սկզբի ռազմական գործողություններն էապես սրեցին խնդիրը և դրա հետևանքների վերացումը բնականաբար հավելյալ ծրագրեր և ֆինանսավորում է պահանջում, ինչն էլ փորձում է անել Կառավարությունը՝ փնտրելով նոր հնարավորություններ, ֆինանսավորման նոր աղբյուրներ»,- նշեց նա: