Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Լիբանանի վարչապետին Ստամբուլում ԼՂ հարցով ցուցաբերած կեղվածքի համար
ՀասարակությունՀայաստան և Արցախ կատարած զորակցական այցելությունից վերադառնալուց հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ սալամի հետ` իր գնահատանքը հայտնելով Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցություն կազմակերպության վեհաժողովի ընթացքում Ղարաբաղի հարցով Լիբանանի որդեգրած կեցվածքի համար: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:
Վեհափառ Հայրապետը նաև հայտնել է Լիբանանի վարչապետին, որ այդ երկրի դիրքորոշումն առողջ կեցվածք է, ինչը գնահատվում է Արցախի, Հայաստանի ու Սփյուքի կողմից: