Որևէ ճնշման կամ ծանոթ-բարեկամի միջոցով գիտական աստիճանի վկայական չի տրվել. Լիլիթ Արզումանյան
ՀասարակությունՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի նկատմամբ որևէ տեսակի ճնշում չի գործադրվել:
Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
«Հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 3 տարի, և այս ընթացքում որևէ ճնշման կամ ծանոթ-բարեկամի միջոցով գիտական աստիճանի վկայական չի տրվել: Լինում են դեպքեր, երբ մեզ հասնում են աշխատանքներ, որոնք ոչ թե պաշտպանողն է գրել, այլ մեկ ուրիշը: Մենք գնահատում ենք աշխատանքը, այլ ոչ թե տվյալ անձին:
Այստեղ անելիք ունեն մասնագիտական խորհուրդները, և, կարծում եմ` ամբողջ պատասխանատվությունը մասնագիտական խորհուրդներինն է: Նրանք ատենախոսության հեղինակին կարող են հարցեր տալ և պարզել, արդյո՞ք նա է գրել, թե՞ իր փոխարեն մեկ ուրիշը»,- ասաց Լիլիթ Արզումանյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի աշխատանք է ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Լիլիթ Արզումանյանը նշեց, որ ԲՈՀ-ը նրա ատենախոսությունը դիտարկել է: Լիլիթ Արզումանյանը հավաստիացրեց, որ այն վատը չէր: