Կենտրոնում վթարային ջրանջատումներ կլինեն
ՀասարակությունՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ապրիլի 20-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից կառույցների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: