Մշտադալար տնկիներ՝ ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիների
ՀասարակությունԻ հիշատակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիների Գյումրիում կազմակերպվել էր ծառատունկ:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում, իրականացվեց խորհրդանշական ծառատունկ՝ նվիրված պատերազմի դաշտում հավերժացած հերոսների վառ հիշատակին: Որպես անմահության խորհուրդ տնկվեցին մշտադալար եղևնիներ: Ծառատունկը կշարունակվի մի քանի օր: Տնկիները բերվել են Գուգարաց թեմից՝ ինչի համար Սուրբ Հակոբ Եկեղեցասեր Երիտասարդաց Միությունն իր շնորհակալություն է հայտնում Մարգահովիտ համայնքի անտառատնտեսությանը: Տրամադրված տնկիների քանակը թույլ է տալիս տնկել այնքան եղևնի, որքան հն արավոր է այդ տարածքում, ավելին, տնկիներ՝ նույն նպատակով, կտրամադրվի նաև Հառիճի ճեմարանին՝ նույն խորհուրդով ծառատունկ կկազմակերպվի նաև ճեմարանի բակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը:
«Այս քայլով ուզում ենք մեր նահատակ զավակների հիշատակն ամրացնել: Մշտադալար սոճիներն անմահության խորհուրդն ունեն: Մշտադալարությունը նշանակում է հավիտենություն և դրախտի արքայությունը: Բոլորս ի տեր Քրիստոս, ինչ էլ լինենք՝ ապրենք, գործենք, մահանանք, պետք է հարություն առնենք և այդ նույն օրինակով էլ գտնում ենք, որ մեր նահատակված զավակները՝ ինչպես Քրիստոսը, իր կյանքը տվեց հանուն մարդկության փրկությանը, այդպես էլ իրենք նահատակվեցին՝ չխնայելով իրենց կյանքը և գտան հավիտենականություն: Նրանք անմահ են»,-նշեց Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը:
Արմենուհի Մխոյան