Ադրբեջանի արկակոծությունից վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը քայլել է հենակների օգնությամբ
ՀասարակությունՀակառակորդի կողմից ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բանակավայրի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով երկար ժամանակ ինտենսիվ բուժում էր ստանում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում, արդեն սկսել է քայլել հենակների օգնությամբ։
Բուժումն իրականացնող «Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն ՄեսրոպՄարգարյանը նշել է, որ բեկորային վիրավորում ստացած 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում են համապատասխան բուժում ստանալ:
«Հենակների օգնությամբ երեխաներն արդեն քայլում են: Եթե հենակներով սկսեն ազատքայլել, մի քանի օրից դուրս կգրենք»,- ասել է Մեսրոպ Մարգարյանը:
Գևորգն ու Վարդանը նշել են, որ այժմ իրենց ավելի լավ են զգում: