Ձորը գլորված «ԿամԱԶ»-ի ՌԴ քաղաքացի վարորդը մահացել է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախարարությունն ապրիլի 19-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային և մարզային կենտրոնների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ տրակտոր տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի Р336co15RUS պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 46-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 15 մ) և հայտնվել Ուշի գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին հարակից հողամասում:
Վարորդ՝ 1957 թ. ծնված Կ. Կ.-ն (ՌԴ քաղաքացի) տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1979 թ. ծնված Է. Կ.-ն (ՌԴ քաղաքացի) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները Է. Կ.-ին հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին հանձնել են շտապօգնության բրիգադին: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հովացման աշխատանքներ: