Երևանում կկայանա «Պետական չափագիտական հիմնարկների եվրո-ասիական համագործակցության» կոմիտեի նիստը
ՀասարակությունԵրևանում ապրիլի 20-ին կմեկնարկի «Պետական չափագիտական հիմնարկների եվրո-ասիական համագործակցության»` ԿՈՈՄԵՏ-ի կոմիտեի 26-րդ նիստը, որին կմասնակցեն 10 երկրների չափագիտական կառույցներ, այդ թվում` Հայաստանի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նիստի աշխատանքներին կմասնակցեն նաև Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (OILM) և Չափի և կշռի միջազգային բյուրոյի (BIPM) ներկայացուցիչները:
Նիստի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ԿՈՈՄԵՏ-ի նախագահ Վլադիմիր Կրուտիկովը:
Նիստի աշխատանքներին հյուրի կարգավիճակով մասնակցող Չինաստանի չափագիտության ազգային ինստիտուտի հետ կստորագրվի ԿՈՈՄԵՏ-ին անդամակցելու վերաբերյալ հուշագիր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԿՈՈՄԵՏ-ի նախագահ Վլադիմիր Կրուտիկովը և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Երեմ Չախոյանը ԶԼՄ ներկայացուցիչներին կտեղեկացնեն միջոցառման մասին և կպատասխանեն լրագրողներին հետաքրքրող հարցերին»: