ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը 6 մենագրություն է հրապարակել
ՀասարակությունՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Հաշվետու տարում բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է՝ 320 հոդված և թեզիս, որից 117-ը՝ արտասահմանում, 6 մենագրություն, 1 ժողովածու, 2 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 16 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդ ամ, 4 պատվավոր դոկտոր:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Ժողովի ընթացքում 2015թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը: Այնուհետեւ ներկայացվեցին հետեւյալ գիտական զեկուցումները՝
- «Պարբերական և երկպարբերական խառը խնդիրներ կտոր առ կտոր համասեռ տարածության համար», զեկուցող՝ ֆ.-մ. գ.դ. Վ.ն. Հակոբյան
- «Գիբսյան վիճակագրական գումարի լոգարիթմի երկրաչափական վերլուծություններ», զեկուցող՝ ֆ.-մ. գ.դ. Ս.Գ. Պողոսյան
- «Գիտական հաշվարկներ բնագիտական խնդիրների համար», զեկուցող՝ տ.գ.թ. Հ.Վ. Ասցատրյան
- «Խմբերի պարբերական արտադրյալների նոր հատկությունները», զեկուցող` ֆ.-մ. գ.դ. Վ.Ս.Աթաբեկյան:
ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի ինստիտուտը, Մեխանիկայի ինստիտուտը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: