Էրեբունիում վթարային ջրանջատում կլինի
ՀասարակությունՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 20-ին ժամը 11.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: