Ադրբեջանը շփման գծում 60 միլիմետրանոց ականանետ է կիրառել
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ անցնող գիշեր Ադրբեջանը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»: