Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները կպատասխանեն երևանցիներին հուզող հարցերին
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 21-ին ժամը 14:00-16:00-ը, քաղաքացիների քաղաքաշինության ոլորտին առնչվող հարցերին կպատասխանեն Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, իսկ 16:00-18:00-ը` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ ոլորտների` քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր: