Փոստային ընկերություններին միավորող համաշխարհային կառույցները աղետների ժամանակ աշխատանքի լուծումներ են մշակում
ՀասարակությունՀամաշխարհային փոստային միությունն ու Եվրոպայի հանրային փոստային
Այս մասին հայտնեց Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Իսկապես առանձնահատուկ իրավիճակում ենք ապրում` հակամարտություններ ու բնական աղետներ: Անշուշտ, Համաշխարհային փոստային միությունը և «PostEurop»-ն աշխատում են համապատասխան լուծումներ գտնել այս մարտահրավերներին: Համաշխարհային փոստային միությունը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կազմակերպություն է ու դրա շրջանակներում մենք լուծումներ ենք փնտրում փոստային ոլորտի հետ կապված կոնկրետ խնդիրներին, որպեսզի համապատասխան արձագանք տանք բնական կամ այլ տիպի աղետներին»,-հավելեց պաշտոնյան:
Եվրոպայի հանրային փոստային
Ապրիլի 20-21-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի՝ «PostEurop»-ի տարեկան 31-րդ լիագումար համաժողովը: Այս միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, «PostEurop» կազմակերպությանգործադիր խորհրդի նախագահ Ժան Պոլ Ֆորսևիլը և գլխավոր քարտուղար Բոտոնդ Սեբենը,ինչպես նաև 40 երկրների փոստային կապի ազգային օպերատորների շուրջ 120 ներկայացուցիչներ: