Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել
ՀասարակությունԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է անկցացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Los Angeles Daily News-ը, արարողությունը գլխավորել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը:
Միջոցառման ժամանակ հարգանքի խոսքեր են ասվել բոլոր նրանց հասցեին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների և մասնավորապես «Արդարության երթի» կազմակերպման հարցում, որին մասնակցեց ավելի քան 160 հազար մարդ: