Պետությունը նոր միջոցներ կներգրավի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդիականացման համար
Հասարակություն Վանաձոր-Ալավերդի-
Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապինախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ աշխատանքները նախատեսվում է սկսել Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով: «Ծրագրով նախատեսվում է ավտոճանապարհի համապատասխան հատվածի երթևեկելի մասի լայնացման, ինչպես նաև որոշակի հատվածներում ճանապարհի նախագծի փոփոխման աշխատանքներ»,-ասաց նախարարը:
Կառավարության ընդունած որոշմամբ կասեցվեցին Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողհատկացման գործընթացը: