Խաղողագործները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջև
ՀասարակությունԿառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները՝ պահանջելով կառավարության միջամտությունը մթերված խաղողի դիմաց վճարելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ցանկա նում են հանդիպում նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Խաղողագործները նշեցին, որ խաղող են մթերել Քաղցրաշենի, Տափերականի և հարակից այլ գյուղերում գործող ձեռնարկությունները: Նրանք խոստացել էին գումարները վճարել դեկտեմբերին, սակայն մինչև այժմ իրենց գումարները չեն ստացել: