Ամերիկահայերը ապրիլի 24-ին կհավաքվեն Թուրքիայի հյուպատոսարանի առջև
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման արարողությունների շրջանակում ապրիլի 24-ին հազարավոր հայեր կհավաքվեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղի ժամանակով 13.00-ին մեկնարկելիք ցույցի մասնակիցները հյուպատոսարանի առաջ արդարություն կպահանջեն:
Ցուցարարները կբարձրացնեն իրենց ձայնն ընդդեմ անարդարության, գողության, մասսայական բռնությունների ու ցեղասպանության` հանուն պատմական արդարության հաստատման:
2015 թվականին Լոս Անջելեսում ապրիլի 24-ին տեղի էրունեցել լայնածավալ երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակին: Երթին մասնակցել էր մոտ 150 հազարմարդ: Այն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվրված ամենամասշտաբային միջոցառումներից էր: