Գեղանկարների ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կուղղվի զոհված զինվորի ընտանիքին
ՀասարակությունՆկարիչ Ալեքսանդր Մկրտչյանի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կուղղվի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինվորի`Հրաչյա Մուրադյանի ընտանիքին:
Երևանյան թեմայով գեղանկարների ցուցահանդեսը կբացվի մայիսի 3-ին Leo 52 Club-ում:
«Զինվորի կողքին» ակցիայի շրջանակներում կներկայացվեն դեռևս չցուցադրված կտավներ, որոնց վաճառքից գոյացած հասույթի կեսը կուղղվի Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորի ընտանիքին: Միջոցառման հատուկ հյուրն է «The Band» ակուստիկ քառյակը:
«Պատերազմական իրավիճակում յուրաքանչյուր մարդ մտածում է, թե ինչ կարող է նա անել իր երկրի, իր ժողովրդի համար՝ ոչ միայն ֆիզիկական ներկայությամբ, այլև բարոյական ու նյութական:
Բնականաբար, առաջինն, ինչ եկավ մտքիս` իմ ստեղծագործական կարողությունների միջոցով փորձել օգնության ձեռք մեկնել այն ընտանիքներին, որոնք կորցրեցին իրենց զավակներին»,- նշեց գեղանկարների հեղինակ Ալեքսանդր Մկրտչյանը: