Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Զեկույցներով հանդես են եկել բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները եւ համապատասխան մարմինների ղեկավարները:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: