Զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը կապրի նոր բնակարանում
ՀասարակությունՔառօրյա պատերազմի ժամանակ զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքին տրամադրվել է նոր բնակարան:
Ինչպես Orer.am-ը տեղեկացավ Տիգրան Վիրաբյան ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումից, SOS Գյումրի ծրագրի համակարգողներն ու ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը որոշել են բնակարանը նվիրել Ալեքսան Առաքելյանի ընտանիքին:
«Հիմա Ալեքսանի ընտանիքը ժամանակավորապես բնակվում է նրա հայրական տանը, որտեղ ապրում է 10 անձ: Համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո ընտանիքը կարող է տեղափոխվել նոր բնակարան»,- գրել է օգտատերը:
1982 թվականին ծնված Ալեքսան Առաքելյանը մեկն էր անհետ կորածներից, ում մարմինը ևս 17 զոհվածների հետ հանձնվեց հայկական կողմին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին: