Գյումրիում մեկնարկել են փողոցների նորոգման աշխատանքները
ՀասարակությունԳյումրիում մեկնարկել են փողոցների ինչպես փոսային« այնպես էլ հիմնանորոգման աշխատանքները: Այս պահի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտաված են 15 փողոցում, իսկ 11 փողոցի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ընդհանուր առմամբ, այս տարի քաղաքում նախատեսված է նորոգել 61 փողոց:
Գյումրուքաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանությանու բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ ԿնյազՄանասյանը տեզեկացնում է, տեղական բյուջեից հատկացվել է 225 մլն դրամ՝ փողոցների հիմնանորոգման, իսկ փոսային նորոգումների համար՝ 158 մլն դրամի գումար, սակայն այս գումարը մրցույթի արդյունքում նվազել է՝ հասնելով 150 մլն դրամի՝ գրանցելով 8 մլն դրամի տնտեսում, որը կծախսվի փողոցների նորոգման հաջորդ փուլի ընթացքում: Հիմնային նորոգման կենթարկվի 8 փողոց:
«Եթե անձրևները չխանգարեն, մեր հաշվարկներով, հունիսի 1-ին փոսային նորոգումներն ամբողջությամբ կավարտենք: Շուրջ 14-15 փողոց դեռ չի ընդգրկվել վերանորոգվող փողոցների ցանկի մեջ, այս՝ առաջին փուլի ավարտից հետո, կհայտարարվի մրցույթ արդեն երկրորդ փուլով»,-նշեց Կնյազ Մանասյանը:
Նախորդ տարի իրականացրած քարապատման եղանակով ճանապարհաշինությունն« ըստ ոլորտի պատասխանատուների« իրեն արդարացրել է: Կառուցապատման այս մեթոդը կկիրառվի նաև ընթացիկ տարում: Քաղաքում այս պահին 2 փողոց հիմնանորոգվում է քարային եղանակով: Ինչպես տեղեկացրեց պատասխանատուն, հնարավորություն դեպքում, կնորոգվեն նաև մայթերը, սակայն միայն փողոցների հարցը լուծելուց հետո՝ ֆինանսների սղության պատճառով:
Արմենուհի Մխոյան