Մի՛ փակեք ձեր աչքերը մարդկային ողբերգությունների վրա. ԻՊ վայրագությունը վերապրած եզդի կին
Հասարակություն«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարություն վերապրած ազգությամբ եզդի Նադյա Մուրադի միակ երազանքն է, որ այլևս ոչ ոք չզգա այն, ինչ ինքն է զգացել:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցող մարդու իրավունքների եզդի պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գերությունից կարողացել է փախչել բարի մարդկանց շնորհիվ` դեմքը թաքցնելու միջոցով:
«Ճամբարում հայ տնվելուց հետո ինձհաջողվեց տեղափոխվել Գերմանիա, որտեղ էլ այժմ ապրում եմ: «Իսլամական պետության» զինյալները սպանել են իմ վեց եղբայրներին, իսկ մայրս և զարմուհիս, ովքեր փորձել են փախչել,պայթել են ականի վրա: Իմ երկու քույրերին և երեք եղբայրներին հաջողվել է փրկվել, նրանք այժմ ճամբարում են»,- ընտանիքի դաժան պատմությունը ներկայացրեց Նադյա Մուրադը:
Նրա խոսքով` 10 հազար եզդի է գերի վերցվել ու սպանվել ահաբեկիչների կողմից:
«Իսկ նրանք, ովքեր չեն սպանվել, մահացել են կիզիչ արևից: Նրանք Սիրիայի և Իրաքի սևշուկաներում վաճառել են մեր կանանց ու երեխաներին,բռնաբարել են, մեկ տղամարդուց մյուսի ձեռքն են փոխանցել»,- հուզմունքը հազիվ զսպելով` ասաց երիտասարդ կինը: