Հոսպիտալում բուժում է ստանում 36 զինծառայող. նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապրիլի 25-ի դրությամբ բուժում է ստանում 36 զինծառայող. նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 1-ինը՝ ծանր: Մյուսների վիճակը բավարար է կամ միջին ծանրության: Կան զինծառայողներ, որոնք արդեն տեղափոխվել են կայազորային հոսպիտալներ կամ վերականգնողական արձակուրդի են ուղարկվել: