ՀՀ ԶՈՒ ավիացիայի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության կոմիտեի նիստին
ՀասարակությունԴուշանբեում (Տաջիկստան) ապրիլի 25-ից 27-ը կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին և ղեկավար կազմի ուսումնամեթոդական հավաքին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ ավիացիայի ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։