Աջափնյակում և Դավթաշենում պլանային ջրանջատումներ կլինեն
Հասարակություն«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 28-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակում և Դավթաշենում մի շարք տարածքների ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: Մասնավորապես.
- Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Լուկաշին, Հույսի Ավան թաղամասերի, Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների ու «Կայզեր» սուպերմարկետի, Բաշինջաղյան փող. 159-ից-194 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան փող. 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65 համարների և Արդարադատության նախարարության շենքի, Ալիխանյան Եղբայրներ, Մազմանյան, Շիրազի, Պարսեղովի, Կարապետյան, Ռոստոմյան, Գր. Զոհրապի, Չուխաջյան, Մելքումով փողոցների, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակ նաբուժական կենտրոնի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Դիագնոստիկա» բժշկական միավորման, «Մաշկաբանության և սեռավարակաբանության» գիտաբժշկական կենտրոնի:
- Դավթաշեն վարչական շրջանի՝ Սասնա Ծռեր փողոցի և Դավթաշեն գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: