Որոտան գետում երեխա է խեղդվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 26-ին` ժամը 18.20-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10 ամյա երեխան ընկել է Որոտան գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19:30-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է Անգեղակոթի ջրամբարում՝ ջրի մակերևույթի վրա: Ջրափրկրարները մարմինը դուրս են բերել ջրից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: