Դե, հիմա, գալիս ա իմ գլխին, ի՞նչ անեմ, ես էլ էս մարդն եմ․ Արթուր Հարությունյան
ՀասարակությունHraparak.am-ը գրում է.
«Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը քիչ առաջ Hraparak.am-ին ասաց, որ կա երկու տեսակի «Քինգ Դելյուքս», որոնցից մեկը սնանկ է ճանաչված, մյուսը՝ ոչ։ Թիվ 63 երթուղին, որի ավտոբուսներից մեկը երեկ պայթել է Հալաբյան փողոցում, ևս իրեն է պատկանում։
«Ուրեմն կա երկու «Քինգ Դելյուքս, մեկը սնանկ է, և կա մյուս «Քինգ Դելյուքսը, որը սնանկ չի։ Այս երթուղին պատկանում էր մյուսին»,- ասաց նա։
Հետո անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե ինչպե՞ս են թույլ տվել սնանկ ճանաչված ընկերությանը աշխատել մինչ օրս՝ Հարությունյանը նորից ճշգրտեց․ «Լրիվ օրինական երթուղի է, էսօր ո՞վ էր գրել, թե սնանկ ընկերությանն ինչպե՞ս են թույլատրել աշխատել։
Նախ՝ սնանկ չի էդ ընկերությունը, որ թույլատրել են աշխատել։ Երկրորդը, եթե ընկերությունը սնանկ է, սնանկության գործընթաց է գնում, էդ նույն ընկերությունը կարող է առողջանալ, ճի՞շտ է։ Հիմա ո՞վ ասեց, որ սնանկ ա։ էս մեկը էդ սնանկ ընկերությունների մեջ չի մտնում»,- ասաց նա։
Շարունակությունը` այստեղ: