Ռուսական ռազմակայանի սպաներն արիության դասեր են անցկացրել դպրոցականների համար
ՀասարակությունՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում զորամիավորման սպաներն արիության դասեր են անցկացրել ՌԴ պաշտպանության նախարարության ռուսական դպրոցների աշակերտների համար: Երեխաների հետ պարապմունքներն անցկացվել են Գյումրիի կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանում՝ զորամասի թանգարանում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բաց դասի ընթացքում դպրոցականների առջեւ ելույթ են ունեցել պատերազմի վետերանները, ռուսական ռազմակայանի սպաները եւ մանկավարժները, որոնք պատմել են ֆաշիզմի դեմ պայքարում խորհրդային զինվորների սխրագործությունների մասին: Թանգարանի գրադարանում աշակերտները զրուցել են վետերանների հետ, վավերագրական ֆիլմեր դիտել պատերազմի սկզբի իրադարձությունների եւ գերմանական զորքերի կողմից Եվրոպայի ու ԽՍՀՄ-ի տարածաշրջանների զավթման վերաբերյալ: Սպաները պատմել են Մոսկվայի պաշտպանության եւ Կուրսկի ու Ստալինգրադի ճակատամարտերի մասին:
Մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 5-ը Գյումրիում եւ Երեւանում գործող ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցներում բացված են ստեղծագործական արհեստանոցներ, որտեղ երեխաները պատրաստում են գունեղ ու ինքնատիպ բացիկներ ու պատի թերթեր՝ նվիրված մայիսի 9-ի տոնակատարությանը: Բացիկները հանդիսավոր պայմաններում վետերաններին կհանձնվեն Հաղթանակի օրվա նախօրեին: