Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


Գերմանացի լուսանկարիչը ծրագրում է քառօրյա պատերազմի լուսանկարներով ցուցադրություն կազմակերպել Բեռլինում

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սվեն և Հոլգեր Դիտրիխ եղբայրներն առաջին գերմանացիներն էին, ովքեր այցելեցին Լեռնային Ղարաբաղ: Սվենը Բեռլինի քաղաքային խորհրդի անդամ է, իսկ Հոլգերը` լուսանկարիչ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրանք պատմեցին պատերազմից անմիջապես հետո Արցախ ­ իրենց այցելության, տպավորությունների, ինչպես նաև տեղական կառույցների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ:

- Նախ սկսենք նրանից, թե ինչու ձեզ մոտ գաղափար առաջացավ այցելել հենց Լեռնային Ղարաբաղՙ աշխարհի հազարավոր վայրերից հենց այդ մեկը:

Սվեն Դիտրիխ- Առաջին անգամ Ղարաբաղ այցելել եմ 2015թ. մայիսին, երբ եկել էի դիտարկելու ընտրությունները Ղարաբաղում: Այն հրաշալի, գեղեցիկ երկիր էր, մարդիկ շատ սիրալիր են: Հիմնական խնդիրն այն է, որ այդ երկիրը ճանաչված չէ: Մարդիկ ապրում են ինչպես ցանկացած այլ երկրի բնակիչներ, սակայն որոշ բաներ չեն կարողանում անել: Այնուհետ մենք որոշակի քննարկումներ ունեցանք տարբեր ծրագրերի շուրջ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ:

Հոլգեր Դիտրիխ- Քննարկում էինք, թե ինչպես է հնարավոր որոշակի մշակութային միջոցառումներ ու այցեր կազմակերպել դեպի Ղարաբաղ: Ինձ համար ևս շատ հետաքրքիր էր, քանի որ ես նախկինում երբեք չէի եղել Հարավային Կովկասում: Աշխարհում շատ երկրներում եմ եղել, սակայն սա ինձ համար լիովին մի նոր բան էր, որն ինձ սկսեց շատ հետաքրքրել: Մեր միտքն էր նաև ինչ-որ քայլեր կատարել Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ այն դրա համար ունի շատ լավ հնարավորություններ: Լանդշաֆտը շատ տարբեր է` սկսած լեռներից գրեթե մինչև անապատներ:

- Ապրիլի սկզբին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Ինչպես ստացվեց, որ դա որևէ կերպ չխաթարեց Ձեր ծրագրերը: Արդյոք որևէ վախ կամ մտայնություն չկար:

Հոլգեր Դիտրիխ- Առաջին այցի արդյունքը Գերմանիայում` Բեռլինում, Լեռնային Ղարաբաղի մասին լուսանկարչական ցուցահանդես կազմակերպելու միտքն էր: Մենք գտանք Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամը Գերմանիայում, որը կարող էր աջակցել այս ծրագրին: Նրանք մեզ բավականին մեծ տարածք էին առաջարկում: Հիմնականում երեք թեմաներ կային` «Լեռնային Ղարաբաղի գեղեցկությունը», «Լեռնային Ղարաբաղի հույսը», որը հիմնականում դպրոցների և երեխաների մասին էր և երրորդը բավականին դժվարին թեմա էր նվիրված դատարկված գյուղերին, ինչ-որ չափով դա նաև ռեքվիեմ էր ղարաբաղյան առաջին պատերազմին:

Ուստի մենք արդեն պլանավորում էինք երկրորդ այցելությունը, և, ահա, շաբաթ առավոտյան ռադիոն միացնում եմ և, շոկ: Իհարկե, մենք գիտեինք, որ շարունակաբար կրակոցներ լինում են շփման գծում, չնայած ես չեմ սիրում այդ արտահայտությունը, քանի որ այդ գծի վրա շփում չկա` նրանց կողմից շփման սահմանումը բավականին տարբերվում է նրանից, թե ես ինչ եմ հասկանում դրա տակ, սակայն այդ պահին սկսեցինք ուղղակի անընդհատ հետևել լրատվությանը հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Իհարկե, մենք կասկածներ ունեինք, մեր բարեկամներից ու ընկերներից ոմանք ասում էին, դուք հավանաբար գժվել եք, որ գնում եք այնտեղ. երբեք չգիտես` ինչ կարող է տեղի ունենալ պատերազմական գոտում, սակայն իմ մղումը այս այցը ու ծրագիրը իրականացնելու այն է, որ այնտեղ ապրում են շուրջ 150000 մարդիկ, ուստի եթե նրանք ապրում են այնտեղ, մենք կարող ենք գնալ և այցելել:

Մենք ցանկանում էինք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի խորը փորձառություն ունենալ: Մի փոքր խնդիր ունենք, այն է` լեզվին չենք տիրապետում, ուստի դժվար է տեղացիների հետ կապ հաստատել: Մի օրինակ պատմեմ` առաջին այցելության ընթացքում այնպես ստացվեց, որ սեպտեմբերի 1-ին Հադրութում էինք: Հրաշալի տեսարան էր. երկար արձակուրդներից հետո երեխաները գնում են դպրոց: Բազմաթիվ լուսանկարներ արեցինք: Դրանք բավականին հետաքրքրիր էին. հետաքրքիր էին նաև մեծերը, ում համար ևս դա որոշակի տոն էր: Ուղղակի հրաշալի տեսարան էր` նրանց գեղեցիկ դեմքերը լի հույսով ու իրենց երկրի համար սիրով: Այս խնդիրը միայն քաղաքական չէ, այն նաև զգացմունքային է: Մարդկանց հետ շփումները շատ կարևոր են: Լուսանկարները փոխանցեցինք Հադրութի դպրոցի տնօրենին և նա սկսեց աշակերտների հետ դիտել, իրենց շատ դուր եկավ մեր գործը: Մենք ընկերացանք նրանց հետ: Ուստի հենց այս մարդկային շփումներն էլ մղում էին մեզ: Այցը հետաձգելը կամ չեղարկելը չէինք էլ դիտարկում:

Սվեն Դիտրիխ- Մեր այցի կարևորագույն մղումներից մեկն էլ այն է, որ գիտենք` տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի մասին Գերմանիայում բավականին քիչ է` սկսած ղարաբաղյան պատերազմի տարիներից: Այս հարցը որոշակիորեն արհամարհվել էր քաղաքական գործիչների կողմից, սակայն սովորական մարդիկ էլ շատ տեղեկացված չեն: Հենց դա էլ մեզ ստիպեց մտածել, օրինակ, ցուցադրության ծրագրի մասին: Ցանկացանք դառնալ այս մարդկանց պատմությունը փոխանցողը: Իհարկե, ցանկացանք պատմել նաև Լեռնային Ղարաբաղի որոշակի մեկուսացված իրավիճակի մասին: Շատ պարզ հարցեր կան, եթե ցանկանում ես անել ինչ-որ բան կամ ներմուծել դեպի Լեռնային Ղարաբաղ, գիտենք, որ դա բավականին դժվար է, ուստի պետք է հասկանանք, որ այս մեկուսացված վիճակը շատ կարևոր մղում էր ասելու համար, որ այս խնդրին որևէ կերպ պետք է լուծում տալ:

- Ինչ եք կարծում ինչու է տեղեկատվությունը քիչ այս խնդրի վերաբերյալ: Միգուցե հետաքրքիր չէ եվրոպական լսարանին կամ այլ հարցեր ծածկում են այն լրատվական հոսքի մեջ:

Սվեն Դիտրիխ- Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Եվրոպայում անմիջապես ունեցանք պատերազմներ Հարավսլավիայում, Կոսովոյում: Դրանից հետո շուրջ 25 տարի զենքերը հանգիստ թողեցինք, ուստի այս թեմայով խոսելու պատճառ չէին տեսնում: Գերմանական մեծ թերթերից օրինակ Spiegel-ը հաղորդեց քառօրյա պատերազմի մասին ապրիլի 6-ին միայն:

Տարածաշրջանում ողջ իրավիճակն, իհարկե, ծածկված է ռուս-թուրքական այս լարվածությամբ և կարծում եմ, որ դա էլ ինչ-որ չափով տրամադրում է Ադրբեջանին հարձակման: Իհարկե, այս իրավիճակի վրա ազդում է նաև այն, որ եվրոպական երկրները բավականին տարօրինակ հարաբերություններ ունեն հիմա Թուրքիայի հետ: Կարծում եմ, որ փախստականների խնդրի հետևանքով նրանք իրենց վաճառում են Թուրքիային: Սրանով էլ կարող ենք բացատրել օրինակ այն հանգամանքը, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շատ թույլ հայտարարություններ է անում, իսկ գերմանական մամուլը միայն պատերազմն է տեսն ում որպես պատճառ Լեռնային Ղարաբաղի մասին գրելու համար: Սա բավականին ցինիկ մոտեցում է:

Իրականում, սկզբից մենք էլ եկել էինք չեզոք դիրքորոշմամբ այս խնդրի հանդեպ, քանի որ ցանկանում էինք հասկանալ, թե ինչ է կատարվում: Այս այցելությունից հետո այլևս չեզոք չենք: Հրաշալիորեն հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այցելել ենք այն տեղանքներ, որտեղ այս պատերազմն ընթանում էր: Տեսել ենք այն դպրոցն ու հիվանդանոցը, որոնք վնասվել են դրա ընթացքում: Այցելել ենք Մարտակերտ ու Մատաղիս ոչ միայն նրա համար, որ հետաքրքրասեր ենք, այլ քանի որ ցանկանում էինք հասկանալ, թե ադրբեջանական կողմը իրականում ինչ է անում: Դատողություններ անելուց առաջ կարծում եմ ճիշտ է տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում:

Հոլգեր Դիտրիխ- Հենց դա էլ առիթ էր, որպեսզի մենք կարողանանք փոխանցել տեղեկատվությունը սովորական մարդկանց մասին: Մենք հանդիպումներ էինք ունենում սովորական քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների հետ: Ասեմ, որ Ղարաբաղում հանդիպեցինք նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ, ով բավականին բաց էր մեր գաղափարների ու առաջարկների համար: Մենք առաջին գերմանացիներն էինք, ովքեր ապրիլի 2-ից հետո այցելել են Ղարաբաղ: Դա ուղղակի ծիծաղելի է:

- Սվեն, տեսնում եք որևէ հնարավորություն տեղական մակարդակով Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցություն կազմակերպելու համար:

Սվեն Դիտրիխ- Մի քանի ծրագրեր կան: Փորձում ենք մշակութային մի շարք ծրագրեր իրականացնել: Անշուշտ, այս պահին կենտրոնացած ենք Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամի հետ լուսանկարչական ցուցադրության այդ ծրագրի իրականացման վրա, սակայն ցանականում ենք հասկանալ, թե որքանով կարող է նրանց հետաքրքրել համագործակցությունն այս տարածաշրջանի հետ:

Հոլգեր Դիտրիխ- Մեկ այլ օրինակ էլ ես բերեմ: Ստեփանակերտում հանդիպեցինք Սվետլանային. նա հրաշալի գերմաներեն է խոսում և դասավանդում, սակայն Գյոթեի ինստիտուտից որևէ աջակցություն չի ստանում, քանի որ վերջինս տեղակայված է Բաքվում: Իրականում նա անում է այն, ինչ պետք է այդ ինստիտուտը աներ` գերմաներեն լեզուն և գերմանական մշակույթը տարածելու առումով: Կփորձենք կազմակերպել որևէ օժանդակություն:

- Հոլգեր, այս այցելության ընթացքում դուք նկարահանել եք նաև այն տարածքները, որոնց վրա պատերազմն ազդեցություն է ունեցել: Ծրագրում եք արդյոք այս նկարները ևս ներառել այդ ցուցադրության մեջ:

Հոլգեր Դիտրիխ- Իհարկե, դա է իմ ցանկությունը: Ասեմ, սա ինձ համար որոշակիորեն նաև անձնական խնդիր է: Ես ծնվել եմ Պոտսդամում և իմ ամենավաղ հիշողությունները պատերազմի հետևանքով վնասված քաղաքի տեսարաններն էին: Հիմա էլ դու գալիս ես մեկ այլ տարածաշրջան և տեսնում, որ նույն բանը տեղի է ունենում: Այս դեպքում հասկանալի է, որ այդքան էլ գեղեցկությունը չենք ցույց տալու, սակայն փաստեր ենք ցույց տալու:

Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»