2015թ-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում հաշվառված էր 8 անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ
Հասարակություն2015թ-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշներից: Նշենք, որ 8 երեխաներն էլ տղաներ են, որոնցից 4-ը հաշվառվել են Երևանում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Շիրակում:
2014թ-ի տարեվերջին թափառաշրջիկ ու մուրացիկ երեխաների թիվը կազմել էր 7-ը, որոնք բոլորը տղաներ էին:
8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս երեխաներից 5-ը մինչև 14 տարեկան տարիքային խմբում են, 1-ը՝ 14-15 տարեկան, իսկ 2-ը՝ 16-18 տարիքային խմբում:
Նշենք, որ 2002թ-ի տվյալներով ՀՀ-ում հաշվառվել էր մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս 111 երեխա, որոնցից աղջիկների թիվը կազմել է 37-ը: Ցուցանիշը տարեցտարի նվազել է և 2010թ-ին կազմել 20 երեխա: