Վարդենիսում վթարից տուժած 2-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
ՀասարակությունՌեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից: Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վիճակը գնահատվում է բավարար: Ստանում է կոնսերվատիվ բուժում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ քննարկել է երեխայի բուժման հետագա քայ լերը: