Ղրղզստանի պատվիրակությունը ծանոթանում է կրթության որակի ապահովման հայաստանյան փորձին
ՀասարակությունՂրղզստանի նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է՝ ծանոթանալու միջին մասնագիտական կրթական համակարգին և ոլորտի որակի ապահովման Հայաստանյան փորձին: Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մայիսի 2-ին կայացած «Մասնագիտական կրթության հզորացում» թեմայով համաժողովի ընթացքում Ղրղզստանի պատվիրակությանը ներկայացրեց ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգը և առանձնահատկությունները:
Պարոն Թոփչյանը ղրղըզ մասնագետներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը և կրթության որակի ապահովման գործընթացները Հայաստանում: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց մասնագիտության կրթական ծրագրերի և կրթական գործընթացի որակի ապահովմանը: Մանրակրկիտ ներկայացվեցին որակի ապահովման չափանիշները և չափորոշիչները, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի նեքին և արտաքին ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու խոչընդոտները, դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնար կվող քայլերը:
Ճանաչողական այցը Հայաստան կազմակերպվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում «Քսանյակի մասնագիտական ուսուցման ռազմավարության իրականացում» նախագծի շրջանակներում: