Մայիսի 5-ին քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները
ՀասարակությունՀարգելի՛ համաքաղաքացիներ,տեղեկացնում ենք, որ վաղը՝ մայիսի 5-ին, ժամը 14:00-16:00-ը, կարող եք ձեր հարցերն ուղղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի մասնագետներին:
Ժամը 16:00-18:00-ն էլ քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության մասնագետները:
Հիշեցնենք նաև, որ ամեն օր Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում անցկացվում են քաղաքացիների ընդունելություններ` ըստ ոլորտների:
Հետևե՛ք ֆեյսբուքում քաղաքապետարանի պաշտոնական էջին՝ առաջիկա հանդիպումների մասին ևս նախապես տեղեկանալու համար: