Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


Արդեն գործում է «.հայ» հայատառ դոմենային գոտին, առաջինը կլինի «նախագահ.հայ»-ը

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը գործարկել է «.հայ» դոմենային գոտին, «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը:

Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ազդարարեցին ոլորտի ներկայացուցիչները` նշելով, որ ICANN-տնօրենների խորհրդի ընդունած բանաձևով IANA կազմակերպության արմատային գոտում ակտիվացվել է «.հայ» հայատառ դոմենի գրառումը:

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի խոսքով` լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր նշանակալի  դերն ունենալ ազգային արժեքների շուրջ հայությանը միավորելու գործում: «Սա հայերենի տարածման համար ունի մեծ նշանակություն: «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայերեն ստեղնաշարի կիրառմանը սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում թույլ կտա զարգացնել հայրենի իմացության մակարդակը համացանցում»,- ասաց փոխնախարարը:

Գագիկ Թադևոսյանը շեշտեց, որ հայատառ ինտերնետային դոմենային գոտին առաջիններից է ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիներին համընթաց: Նա նաև ընդգծեց փաստը, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել պետական գերատեսչությունների, մասնավորի և հասարակական սեկտորի համագործակցության արդյունքում:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը տեղեկացրեց, որ հայատառ դոմենի գործընթացը սկսվել է 2012-ին և ամենադժվար հարցը դոմենային անվան ընտրությունն է եղել: «Կարող էինք ընտրել այլ անուններ, օրինակ, «.ամ», բայց կես տարվա քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենագեղեցիկ վերջնատիրույթի անունը «.հայ»-ն է»,-նշեց Սաղյանը: Նրա խոսքով`դոմենային տիրույթում հայատառ գրելը պարտադիր է, որպեսզի համակարգը ճանաչի տվյալ կայքը, որտեղ փորձ է արվում մուտք գործել: «Թյուրիմացություններից զերծ պահելու համար կատարվել է համեմատում այլ լեզուներում օգտագործվող գրանշանների հետ, որ կոնֆլիկտի մեջ չմտնեն դրանք հայկական գոտում օգտագործվող գրանշանների հետ: Այստեղ կարևոր դեր ունի Ռուբեն Թարումյանը, ով հայկական տառատեսակների ամենաճանաչված հեղինակներից մեկն է»,-նկատեց Գրիգորի Սաղյանը:

Տառաստեղծ Ռուբեն Թարումյանը հույս հայտնեց, որ «.հայ» դոմենային գոտում գրանցված կայքերում բովանդակությունը կլինի հայերեն ու կնպաստի համացանցում հայատառ նյութերի ավելացմանը: «Սա սկիզբն է մի երկար ճանապարհի, որը պետք է անենք համացանցը հայացնելու համար: Հիմա վիճակը այնքան էլ վատ չէ, որքան մի քանի տարի առաջ էր. հայերեն նյութերը շատացել են համացանում: Որոշ պաշարներում կարելի է մեզ հետաքրքրող գրեթե բոլոր հարցերի պատասխանները գտնել հայերենով: Տեխնիկական, քաղաքական խնդիրները լուծված են, նույնիսկ տիրույթի անունն է հայերեն, և ցավալի կ լինի, որ հայ տիրույթում բովանդակությունը լինի ոչ հայատառ»,-ընդգծեց տառաստեղծը:

Հայատառ դոմենում անուն գրանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ.հայ» կայք, ընտրել այնտեղ նշված ինը գրանցող կազմակերպություններից մեկը, մուտք գործել ու հայատառ դոմեն ստանալու  հայտ ուղարկել: Դոմենային անուն ստանալուց հետո պետք է դա կապել որևէ գործող կայքի հետ կամ ստեղծել նոր կայք: Հայատառ դոմենում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որից 70-ը կառավարական գերատեսչություններ են: Գնային քաղաքականությունը նույնն է, ինչ «.am»-ի դեպքում է`9-10 հազար դրամ, իսկ ամսական սպասարկման գումարը մոտ 1000 դրամ է:

«.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Հենց այս կազմակերպությանն էլ տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը:

 

Մայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ