ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի. մեքենայի ներսում կա 1 դի
ՀասարակությունՄայիսի 4-ին ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-կմ-ին՝ Աստղաձոր գյուղի մոտակայքում, «Volkswagen» մակնիշի 30 UO 829 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել 10 մ և այրվել. ներսում կա մեկ դի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: