Բախումից հետո «Լադա Պրիորան» վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուն
ՀասարակությունՄայիսի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ վրաերթի է ենթարկել ճանապարհի եզրին կանգնած 45-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Լադա Պրիորա»-ի վարորդը նույնպես, ինքնազգացողությունը վատանալու պատճառով, տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: