Սերոբ Հարությունյանը կնշանակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ
ՀասարակությունShabat.am-ը գրում է.
Shabat.am-ի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվելու Կոտայքի մարզային վարչության նախկին պետ Սերոբ Հարությունյանը:
Նշենք, որ մարտի 2-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով Հարությունյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստուգումներ սկսելուն և դրա շուրջ դատապարտյալների շրջանում բարձացված դժգոհությունների ալիքի արդյունքում լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել, ինչից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել էին:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը: