Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»


Մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց

Հասարակություն

Հարություն Բադալյանը կաշեպատ տուփը դնում է սեղանին: Երկյուղած, զգուշությամբ բացում եմ: Ահա «Մարտական խաչը»: Ես երբեք սրանից չեմ ունենա` անցնում է մտքովս: Այնքան վեհություն, հպարտություն, փառք, այնքան մեծ խորհուրդ ունի այս շքանշանը, որ հուզմունքից արցունքոտվում եմ: Մատով շոյում եմ երկնագույն երիզը, խաչը…

ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆ

-Ի՞նչ եք մտածում,- հարցնում է Հարությունը:

-Երջանիկ մարդ ես,- պատասխանում եմ,- ընտրյալ ես…

-Հա,- ասում է Հարությունը,- իմ ամենահամարձակ երազանքները «Արիության» մեդալից այն կողմ չեն անցել…

…Նրբակազմ տղա է, բարակիրան, գեղեցիկ, կանոնավոր դիմագծերով: Դեմքին ինչ-որ ազնվական հպարտություն կա, մի ամուր, հուսալի շեշտ, կամային մի գիծ, որ բառերով դժվար է բացատրել: Բայց ավելի շատ ջութակահարի է նման, քան «Արիության» մեդալ երազողի:

-Մարդու ուժը մարմնի մեջ չէ, այլ հոգու,- տղան ասես կարդում է մտքերս: …Ես երբեք այսքան մոտից «Մարտական խաչ» չեմ տեսել. ու զգում եմ` ինչ-որ կարևոր բան պիտի ասեմ, բայց չեմ կարողանում բռնել ծայրը:

-Այս մեդալը միայն քոնը չէ,- սկսում եմ կցկտուր ճիգով: -Սա նաև իմ մեդալն է… որովհետև… այս մեդալը կապում է ինձ ու քեզ…

-Որովհետև այս մեդալը ես ստացել եմ քեզ պաշտպանելու համար,- միտքս ավարտում է Հարությունը:

-Պիտի որ շատ երջանիկ լինես…

-Ուրախությունս կատարյալ կլիներ, եթե բոլոր մարտական ընկերներս ողջ լինեին:

Սրճարանի սեղանին գրոտած թղթեր են: Ես փորձում եմ վերծանել ձեռագիրը: «Հանկարծ նկատեցի, որ երկու ադրբեջանցի գնում են դեպի մեր կացարանը, նետվեցի առաջ, մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց: Ընդամենը երեք մետր հեռավորությունից ես տեսա, թե ինչպես է իմ արձակած կրակահերթից թուրքը պարում օդում… մյուսը, տեսնելով անշնչացած ընկերոջը, փորձեց փախչել, բայց չհասցրեց. նրան էլ գնդակահարեցի: Հետո… ես կռիվ էի տալիս մարտական ընկերոջս կյանքի, սեփական արժանապատվության, դիրքի, հողի… ու էլի շատ բաների համար: Մեկը մյուսի հետևից պայթող նռնակները վերջապես կանգնեցրին թշնամուն, նրանք սկսեցին փախչել: Երբ նկատեցի, որ հեռանում են, որոշեցի հետապնդել: Վիրավոր ոտքս չէր ենթարկվում, բայց ես առաջ էի գնում… ուզում էի, որ նրանք չտանեն իրենց դիակները, և որ ամենակարևորն է` հետ չգան իմ ընկերների ու իմ դիրքի վրա: Նահանջողներին հետապնդելիս մի հոգու էլ սպանեցի նռնակով: Երբ այլևս անկարող էի ոտքի վրա մնալ, պառկած էի կրակում…»:

ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆԵս ծալում եմ թղթերը:

-Երեք ադրբեջանցիներին վիրավոր ոտքո՞վ ես սպանել,- չեմ հավատում կարդացածիս:

-Չէ, անվնաս ձեռքերով,- կատակում է Հարությունը:

Եթե քեզ ու ընկերներիդ սպառնացող թշնամուն քաջաբար «վնասազերծելը» ես դեռ կարող եմ հասկանալ, ապա փախչող  զինված հրոսակախմբին մեն մենակ վիրավոր ոտքով հետապնդելը ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղիս մեջ: Նրացից յուրաքանչյուրը կարող էր շրջվել ու մի կրակահերթով վերջակետել ամեն ինչ… կարող էր նռնակ նետել:

-Իհարկե, կարող էր,- Հարությունը չի ժպտում: Հոնքերը կիտած, նայում է դեմքիս:

-…Ինչպե՞ս են ծնվում նման որոշումները,- հարցնում եմ ու նույն պահին ափսոսում: Ես այնքան ներշնչված եմ, որ չեմ ուզում պահը փչանա մի բոցաշունչ հայրենասիրական ելույթով:

-Ես միշտ էլ ցանկացել եմ կարևոր լինել,- ասում է Հարությունը, ու ես հասկանում եմ, որ «կարևորը» այն բառը չէր, որ կար մտքում:

-Ես ցանկացել եմ ինձ ուժեղ զգալ… Բացառիկ, եզակի: Իմ ուժերից վեր դժվարություններ եմ հաղթահարել այդ զգացողության համար:

-Նույնիսկ կյանքի գնո՞վ…,- ես փորձում եմ գուշակել, թե ինչ էր մտածել «կարևոր» բառի փոխարեն:

-Ես ինքս եմ խնդրել, որ ավելի հանգիստ ու անվտանգ պոստից ինձ տեղափոխեն մեր` ամենավտանգավոր դիրքը: Ու ծնողներս չեն իմացել, որ ես դիրք եմ պահում: Երբ պատմում էին մեր վաշտի նախկին հրամանատարի մասին` թե նա ինչպես է աներկյուղ շրջել դիրքերում` հոգեբանորեն կոտրելով թուրքերին, իմ սիրտը սկսում էր արագ-արագ բաբախել: Հետո… Ես էի նույնը կրկնում: Երբ թշնամին կրակում էր վրաս, ես մտածում էի, որ մարդը պիտի գեղեցիկ մեռնի…

Ես շրջվում եմ ու նայում սեղանների շուրջ խմբված մարդկանց: Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը լսի մեր զրույցը: Ես ուզում եմ բոլորին ասել` նա ընդամենը քսան տարեկան է, բայց գեղեցիկ մեռնելը գերադասել է վախեցած ապրելուց:

-Հայրս շատ լավ մարդ է,- հանկարծ ասում է Հարությունը,- պատվախնդիր ու ազնիվ ապրելը պակաս հերոսություն չէ, քան մարտադաշտում թշնամու վրա նռնակ նետելը: Հայրս Երևան է եկել իր ծննդավայր Ուրցալանջ գյուղից ու մեն-մենակ ճանապարհ հարթել իր համար: Աշխատել է առավոտից իրիկուն, բայց իր ծնողներից փող չի խնդրել: Տղամարդու հերոսությունը այստեղից է սկսվում` պատվախնդրությունից: Ինչ զրկանքների ասես չի դիմացել, որ պահի ընտանիքը, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք: Երբ հորս հարցրին, թե  ինչի կարիք ունենք, հայրս պատասխանեց` ոչ մի բանի: Ու լրագրողները գրեցին, թե ես հարուստի որդի եմ… Այո, ես հարուստի որդի եմ, բայց հորս հարստությունը փողի մեջ չէ: Ես հորս պես սիրում եմ իմ սեփական փողն աշխատել: Ինքնուրույն հասնել բարձունքների ու լիուլի վայելել հաղթանակը: Ինքնահարգանքից մեծ հպարտություն չկա: Ուսանող ժամանակ ինչ գործ ասես չեմ արել, որ իմ սեփական փողն ունենամ:

Հարությունը բացում է կաշեպատ տուփը:

-Սա շատ ծանր Խաչ է:

-Ի՞նչ,- ինձ թվում է ծանր բառը սխալ լսեցի:

-«Մարտական խաչը» ինձ հայրենիքն է տվել` որպես հրաման…

-Ի՞նչ է հրամայել հայրենիքը…

-Անվերջ բարձրանալ ու հզորանալ, որպեսզի կարողանամ է՛լ ավելի շատ մարդկանց օգտակար լինել: …Ուզո՞ւմ եք իմանալ երջանկության իմ բանաձևը:

-Իհարկե…

-Երջանկությունն այն է, երբ քեզնից է կախված հազարավոր, միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, և նրանք բոլորն էլ օրհնում են քեզ:

Ես ոտքի եմ կանգնում, կաշեպատ տուփից հաիում եմ «Մարտական խաչը» ու ամրացնում շարքային Հարություն Բադալյանի կրծքին:

…Իսկ տունդարձի ճանապարհին անդադար մտածում էի, թե ինձ ինչ է հրամայել հայրենիքը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ Հայ Զինվոր

Ոմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հունվարի). Բազմահազարանոց ցույց Երևանում, մահափորձ քաղաքական գործչի դեմ. «Փաստ»Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն Թորոսյան«Ֆուլ Հաուս» սիթքոմից ֆիլմ․ հայկական հաջող նախագծի նոր կյանքըՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել ենԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՆարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները. Տիգրան Աբրահամյան 0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան