Երեւանում բախվել են «ԲՄՎ X5»-ը եւ «ԳԱԶելը». վիրավորներից մեկը 9-ամյա երեխա է (ֆոտո)
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 20.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 43 OT 333 համարանիշի (վարորդ` 46-ամյա Արմեն Գ.) եւ «ԳԱԶել» մակնիշի 22 OS 374 համարանիշի (վարորդ՝ 51-ամյա Աղասի Խ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 44-ամյա Ա. Մ.-ն տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ 9-ամյա Մ. Մ.-ը` «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ եւ հոսանքազրկել «BMW X5» մակնիշի ավտոմեքենան: