Նյու Ջերսիի բնակիչը վիճակախաղով 430 մլն դոլար է շահել
ՀասարակությունԱմերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակիչը շահել է Powerball վիճախաղի ջեքփոթը՝ 429.6 մլն դոլար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հաղթողը դեռեւս չի դիմել գումարը ստանալու համար: Գործակալության փոխանցմամբ, խոշոր գումար շահողները երբեմն մի քանի ամիս չեն դիմում՝ խուսափելով հրապարակայնությունից:
Սա ԱՄՆ-ի պատմության մեջ մեծությամբ իններորդ խոշոր շահումն է: Ռեկորդային ջեքփոթը շահել են 2016 թվականի հունվարին. 1.6 մլրդ դոլարն այն ժամանակ բաժանվել է երեք խաղացողների միջեւ: