Ստեփանակերտում մեկնարկել են մայիսյան տոներին նվիրված միջոցառումները (ֆոտո)
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Արցախում մեկնարկել են մայիսյան տոներին նվիրված միջոցառումները:
NEWS.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ թեեւ հիմնական միջոցառումները նախատեսված են վաղը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հիմա արդեն տոնական տրամադրություն է ապահովում զինվորական նվագախումբը:
Հրապարակում տասնյակ մարդիկ են հավաքվել, վարորդներն էլ նվագախմբին ոգեւորում են ազդանշաններով:
Նշենք, որ վաղը նախատեսվում է երթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, ապա այց Շուշի: Այս տարի հրավառություն ու տոնական համերգ չի լինելու` հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը եւ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների:
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման տոները: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում եւ նախանշեց հետագա հաղթանակների ուղին: