Հարգանքի տուրք` հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պատերազմի վետերանների, ազատամարտիկների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին, հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի, ՌԴ սահմանպահ ծառայության, պատվո պահակախմբի ստորաբաժանումների, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների և Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:


