Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում, բախվել են «Mercedes G 500»-ն ու «Volkswagen>-ը, կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)
ՀասարակությունShamshyan.com–ը գրում է.
Այսօր, մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Volkswagen» մակնիշի 34 NL 167 համարանիշի և «Mercedes G 500» մակնիշի 61 GG 661 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Վիրավորներին ավտոմեքեայից դուրս են բերել փրկարարները` քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տենիկա:
Շարունակությունը՝ այստեղ: