Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


Ucom-ի և Հայկական ակնաբուժության նախագծի համատեղ ծրագրի շրջանակներում ավելի քան 2500 հոգի արդեն ստացել են անվճար ակնաբուժական ծառայություններ

10 մայիսի, 2016 - Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Ucom ընկերության համագործակցությամբ Արարատի մարզում ավարտին են մոտենում ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու աշխատանքները: «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջանում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություններ, լազերային միջամտություն և վիրահատություններ: Այժմ Աչքի շարժական հիվանդանոցն աշխատում է Արարատ քաղաքում:

Ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում տեսողության ստուգում է անցել ավելի քան 2500 հոգի, որոնցից շուրջ 630-ը Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտության է ենթարկվել, 230 հոգի վիրահատվել է և շուրջ 60 հոգի ստացել է լազերային բուժում: Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում:

«Ծրագրի արդյունավետության մասին կարելի է դատել այն գոհունակությունից, որ արտահայտում են մեր շահառուները: Այս համագործակցության շնորհիվ կարողանում ենք շատերին օգնել: Այստեղ սոցիալապես անապահով մարդիկ են, մեծ ընտանիքների ծնողներ, Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներ, մարդիկ, ովքեր չէին կարող իրենց հոգսը հոգալ, եթե չլիներ այս օգնությունը», - մարզային այցելության ժամանակ ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Որպես ընկերություն և որպես հայ մարդ մենք միշտ պատրաստ ենք աջակից լինել նման կարևոր գործին: Կարծում եմ սա ազգանվեր գործ է: Սա շատ լուսավոր նախագիծ է, որ ներշնչում է հույս ու հավատ: Այս նախագիծն ունի ճիշտ անվանում՝ «Լույս հայի աչքերին»:Սակայն սա դեռ սկիզբն է, դեռ առջևում են ևս մի քանի մարզեր, դեռ բազմաթիվ մարդիկ կվերգտնեն իրենց աչքի լույսը», - ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

14 երեխաների մայր Ասյա Կիրակոսյանը, որ 1988-ի Բաքվի ջարդերից է փախել, արդեն երկար տարիներ ապրում է Արարատի մարզի Դեղձուտ գյուղում: Տիկին Ասյան 25 թոռ ունի, 10 ծոռ, սակայն սոցիալական պայմանները դժվար են: «Գոնե քայլելիս չեմ ընկնի, մարդկանց կճանաչեմ», - ասաց նա, ով վիրահատության հաջորդ օրն արդեն հավաստիացրեց, որ դրական տարբերություն է տեսնում:

Մեկ այլ հիվանդ՝ սիրիահայ Օսաննա Գյուլդարյանը, Հայաստանում է արդեն 9 ամիս: «Մինչ Հայաստան գալը չգիտեի, որ կատարակտ ունեմ, այստեղ բժիշկներն ասացին՝ վիրահատություն է անհրաժեշտ: Վախենում էի, սակայն ամեն ինչ լավ անցավ», - ասաց 60-ամյա կինը, ով երկար տարիներ դերձակ է աշխատել, սակայն տեսողության խնդիրների պատճառով ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը:

Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում:

 

Հավելյալ տեղեկությունների համար՝

Հայկական ակնաբուժության նախագիծ | www.aecp.am | www.eyecareproject.com

Թամար Մինասյան,  հանրային կապերի տնօրեն

բջջ.՝ 091 22 29 61

էլ. [email protected]

 

Աղասի Եսայան, հանրային կապերի տնօրեն

բջջ.՝ 091 42 05 24

էլ. փոստ՝ [email protected]   

 

Ucom ընկերություն | www.ucom.am

Նաիրա Կարմիրշալյան

Հանրային կապերի պատասխանատու

բջջ.` 095 55 57 84

Էլ-փոստ՝ [email protected]

Ռոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ