Արտահերթ նիստում քննարկվող հարցերը ոչ բոլոր պատգամավորներին են հետաքրքիր
ՀասարակությունԱզգային ժողովն այսօր ՀՀ կառավարության առաջարկով գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ներառված է 16 հարց: Թեպետ հրավիրված նիստում քննարկվող հարցերը կարեւոր են, այնուամենայնիվ, այս պահին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում գրեթե դատարկություն է: Այնտեղ են գտնվում մատների վրա հաշված պատգամավորներ: Սա ապացույցն է այն բանի, որ պատգամավորների մեծ մասին պարզապես չեն հետաքրքրում քննարկվելիք հարցերը:
